ՆԵՐԱՐԿՈՄԱ
1 октября 2022, 19:38Այդ ժամանակ ամեն ինչն էր պղծված, մրոտված, լցված ախտով ու դաժանությամբ։ Այդ ժամանակ արյունարբուն մորթում էր, մարդասպանը ժպտում ու շարունակում ստել, սատանան կերպավորվում ու շարունակում անիծել դժբախտներին։ Այդ ժամանակ լույս չկար, բայց մութն էլ էր անհետացել։ Այդ ժամանակ էր, երբ արագ քայլերով, երբեմն երկու-երկու աստիճան թռնելով, շտապում էի փնտրել լույսը, որ մութն էլ լիներ։ Դրսում էր։ Երկինքը տարօրինակ գույն էր ստացել Կեղտադեղին. այո, հենց Կեղտադեղին։
-Դա մաղձն է,- շշնջաց ոտքերիս տակի հողը, ինչից բուսնել էր մի մանուշակ ու միանգամից չորացել:
-Լսո՞ւմ ես, երկինքը մա՜ղձ է դարձել։ Դու այլևս չես վայելի նրա խաղաղությունը, կա- ա պույտը: Տիեզերքը բարկացել է քո մոլորակի վրա ու զրկել նրան արևից ու լուսնից, անձրևից և տապից, ձյունից և տերևաթափից։
-Հիմա...,- դադարեց խոսել և իր խոսքը շարունակեց Կեղտադեղինը։ Հիմա դու ինձ ունես միայն, որովհետև մի ժամանակ տեսել ես ինձ՝ մարդկանց մեջ:
-Երբ, որտե՞ղ,- խենթի պես կրկնում էի՝ չիմանալով ուր գնալ։
- Դու մշտապես իմ կողքին ես եղել, բայց այդպես էլ չես նկատել ինձ։ Քո մոլորակի մարդիկ սիրել են ինձ' մաղձիս, ոչնչությանս, իսկ ես փորձում էի վրեժխնդիր լինել քեզնից' չցանկացողիցդ։ Կեղտադեղինը սկսեց լկտիաբար ծիծաղել։ Ծնկեցի չորացած մանուշակի դիմաց։ Ուժասպառ եղա նրա ծիծաղից։
-Գիտեմ, դու աղտոտել ես իմ մարդկանց ներսը, իմ մոլորակի օդը, բայց չես կարողացել զրկել այս չորացած մանուշակին՝ արմատներից։ Խորամանակ ժպտացի. գտա Կեղտադեղինի թույլ կողմը:
-Միգուցե չգիտես դրա գաղտնիքը,- միամտաբար լռեցի՝ լսելու Կեղտադեղինի ծանր, ջղային տնքոցը, անհասկանալի շնչառությունը: Լսեցի։ Սարսափելի էր։
-Դու սպանել գիտես, ներխուժել՝ ուրիշի սեփական տարածք, բայց ուրիշի տարածքում արմատախիլ անելու կարողությանը չես տիրապետում, քանի որ այն թաքնված է շատ խորքում ու միայն մանուշակը գիտի, թե որտեղ է նրա սիրտը:
Կեղտադեղինը ավելի մռայլվեց։ Երկնքից սկսվեց արյան կաթիլներ թափվել։ Բայց և երջանիկ էի. գիտեի, որ Կեղտադեղինը ինքնամաքրվում է՝ ինչի՞ց... ճշմարտությունը լսելիս, սեփական անկարողությունը զգալու գիտակցումից, լույսին ատելու հիմունքից, մութը անարգելու ճնշումից։ Մոլորակս մաքրվեց, երբ դադարեց արյան անձրևը։ Բայց արևը և լուսինը այդպես էլ չհայտնվեցին։ Սանուշակները սկսեցին ծաղկել ու... մահացավ ամեն ինչ։ Ես վաղուց արդեն մահացած էի։
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!